«Ժողովուրդ». Կրկնակի քվեարկության փորձ կատարած քաղաքացին 2 տարվա ազատազրկման է դատապարտվել

«Ժողովուրդ». Կրկնակի քվեարկության փորձ կատարած քաղաքացին 2 տարվա ազատազրկման է դատապարտվել

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ խորհրդարանական վերջին ընտրություններում կատարված ընտրախախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերից մեկով արդեն դատավճիռ է կայացել։

Խոսքը, ըստ թերթի, Լոռու մարզի 25-20 ընտրատեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Բավական Բարսեղյանի կողմից քվեարկության մեկից ավելի փորձ կատարելու առթիվ հարուցված քրեական գործի մասին է։

Ըստ թերթի, Բ․ Բարսեղյանն ընդունել է մեղքը, միջնորդել է անցկացնել արագացված քննություն։ Արդյունքում՝ մայսիսի 4-ին նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով՝ զրկվելով տարբեր պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Սակայն միաժամանակ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում