«Հայկական Ժամանակ». Դավիթ Տոնոյան. «Ծառուկյանին, Սեդրակյանին և Աբրահամյանին պատկանող գազալցակայանները կստուգվեն»

«Հայկական Ժամանակ». Դավիթ Տոնոյան. «Ծառուկյանին, Սեդրակյանին և Աբրահամյանին պատկանող գազալցակայանները կստուգվեն»

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ գազալցակայանների վերաբերյալ տված հանձնարարականին ու նշել. «Մեկ ամսվա ընթացքում ներկայացվելու է արդյունքները վարչապետին»։

Հարցին, թե արդյոք ստուգելո՞ւ եք Գագիկ Ծառուկյանին, Մհեր Սեդրակյանին և Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայանները, նախարարը պատասխանել է. «Բոլորի գազալցակայանները ստուգվելու են կենտրոնացված կարգով»։

Դավիթ Տոնյանը կարծում է, որ խախտումների դեպքում հասարակությունը առավել քան համոզված պետք է լինի, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն։ Նախարարը նաև նշել է, որ նման իրավիճակի պատճառը թույլ կարգապահությունն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում