«Հրապարակ». Հաղթանակի զբոսայգում զավեշտալի միջադեպ է գրանցվել

«Հրապարակ». Հաղթանակի զբոսայգում զավեշտալի միջադեպ է գրանցվել

«Հրապարակ»-ում կարդում ենք․ «Հաղթանակի զբոսայգում երեկ զավեշտալի միջադեպ է գրանցվել բարձրաստիճան չինովնիկների ու պատերազմի վետերանների համատեղ վրանային ճաշկերույթի ժամանակ:

Վետերաններից մեկն ի խորոց սրտի երախտագիտության խոսք է ասել իր կողքին նստած ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին, մաղթանքներ հղել և խոսքն ավարտել․ «Շնորհակալություն, պարոն Սարգսյան, որ մեզ հետ եք…»: Դավիթ Տոնոյանն արագ հասկացել է, որ տարեց մարդը շատերի պես իրեն նմանեցրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, և վետերանին ուղղել է, որ ինքն ԱԻ նախարարն է, ոչ թե պաշտպանության»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում