Մոսկվայում «Անմահ գնդի» երթին Արցախի դրոշի ծածանումը ագրեսիա է առաջացրել ադրբեջանցիների մոտ

Մոսկվայում «Անմահ գնդի» երթին Արցախի դրոշի ծածանումը ագրեսիա է առաջացրել ադրբեջանցիների մոտ

Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարությունների շրջանակում «Անմահ գնդի» երթի ընթացքում Արցախի դրոշի ծածանումը ագրեսիա է առաջացրել ադրբեջանցիների մոտ. բախում է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայերի և ադրբեջանցիների միջև վեճ է առաջացել, երբ հայերը երթի ընթացքում ծածանել են Արցախի դրոշը: Տարածված տեսանյութում երևում է, որ կողմերի միջև հրմշտոց է սկսվել, որից հետո ոստիկանությունն անմիջապես միջամտել է: Դեռևս հստակ չէ՝ միջադեպի հետևանքով բերման ենթարկվածներ կան, թե ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում