Ոստիկանությունը տարածել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվողների լուսանկարներ

Ոստիկանությունը տարածել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվողների լուսանկարներ

ՀՀ ոստիկանությունը տարածել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվողների լուսանկարներ: Ներկայացնենք Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրությունը.

«Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին մայիսի 3-ին ժամը 18.40-ի սահմաններում անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և ուղևորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ:

Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի: Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է և միջազգային հետախուզում է հայտարարվել 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ: Դեպքի հանգամանքները ճշտվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում հիշյալ անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում