Լավրովը եւ Թիլերսոնը բանակցություններ են վարում Վաշինգտոնում

Լավրովը եւ Թիլերսոնը բանակցություններ են վարում Վաշինգտոնում

Վաշինգտոնում սկսվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է հանդիպման անցկացման վայրից: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել են ՌԴ ԱԳ նախարարությունում, բանակցությունների ուշադրության կենտրոնում լինելու է Սիրիայի իրադրությունը: Կողմերը կքննարկեն նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Կորեական թերակղզու իրադրությունը եւ մի շարք երկկողմ հարցեր:

Լավրովը ԱՄՆ է ժամանել եռօրյա աշխատանքային այցով: Մայիսի 10-ին նաեւ տեղի կունենան նրա բանակցությունները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո ՌԴ ԱԳ նախարարը կուղեւորվի Ալյասկա, որտեղ մայիսի 11-ին կմասնակցի Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում