Պետական գնումների համակարգը որոշակիորեն բարելավվել է. Գագիկ Մակարյան

Պետական գնումների համակարգը որոշակիորեն բարելավվել է. Գագիկ Մակարյան

Նոր կառավարության ջանքերով վերջին ամիսների ընթացքում ՀՀ պետական գնումների համակարգը որոշակիորեն բարելավվել է, սակայն բանակում գնումների համակարգի հետ կապված դեռևս խնդիրներ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Հայաստանի գործատո ւների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով` բանակի համար իրականացվող պետական գնումները ոչ միշտ են թափանցիկ և ոչ միշտ են ծառայում տեղական արտադրողին:

«Կան տեսակետներ, որ կամ գնումների համակարգը պետք է ամբողջությամբ փոխվի, կամ պետությունը պետք է ուղակի գնումներ կատարի` առանց մրցույթների»,- ասաց Մակարյանը:

Նրա խոսքով` բանակի բյուջեն փոքր գումար չէ, ծախսերի մեծությամբ այն երկրորդն է, հետևաբար լուրջ դերակատարություն կարող ունենալ տնտեսության զարգացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում