«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում բացվել է Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ցուցադրություն

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում բացվել է Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ցուցադրություն

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում բացվել է «Ես հայրենիքս գրկած եմ ապրում» խորագրով լուսանկարների ցուցադրություն՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ից, ցուցա դրության ընթացքում ներկայացվել են Շուշի քաղաքի տեսարժան վայրեր, հայտնի կառույցների, հուշարձանների, մասնավորապես, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու և, իհարկե, Շուշիի ազատագրումը խորհրդանշող լուսանկարներ։ Դրանք ուղեկցվել են Շուշիի ազատագրման վերաբերյալ տեղեկատվական տեքստերով։

«Ես հայրենիքս գրկած եմ ապրում» խորագրով ցուցադրության նպատակն Արցախյան ազատամարտում կոփված հայոց ազատագրական ոգին ցույց տալն է։ Ցուցադրությունը դիտել են հայ և օտարազգի բազմաթիվ այցելուներ, դպրոցականներ։ Ամբողջ օրվա ընթացքում ցուցադրությունը տարբեր այցելուների պարբերաբար ներկայացրել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը և էքսկուրսավար Մարինե Մալխասյանը։ Ցուցադրությունը շարունակվելու է ևս մի քանի օր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում