Մասրիկ գետը մոտեցել է իր վտանգավոր ելքին

Մասրիկ գետը մոտեցել է իր վտանգավոր ելքին

Մայիսի առաջին տասնօրյակում Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ելքերի ավելացում, որոնցից վտանգավոր ելքին առավել մոտ է եղել Մասրիկ Գետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, մայիսի 8-ին եւ 9-ին Մասրիկ գետի ելքը կազմել է 13,3 խորանարդ մետր վայրկյան՝ 14,2 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց:

Սեւան թափվող ամենաջրառատ գետի՝ Արգիճիի ելքը կազմել է 18,2 խորանարդ մետր վայրկյան՝ 110 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց: Գավառագետի ելքը կազմել է 8,73 խորանարդ մետր վայրկյան՝ 30,5 խորանարդ մետր վայրկյան ելքի դիմաց: ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալներով՝ Սեւան թափվող գետերի ելքերի մեծացման արդյունքում շրջակա համայնքներում հեղեղավտանգ իրավիճակ չի առաջացել:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2017 թվականի մայիսի 9-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 76 սանտիմետր բարձրության վրա, ինչը 24 սանտիմետրով ավել է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում