Պուտինը և Թրամփը կհանդիպեն հուլիսին Համբուրգում

Պուտինը և Թրամփը կհանդիպեն հուլիսին Համբուրգում

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպելու են հուլիսին Համբուրգում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ԱՄՆ նախագահի հետ հանդիպումներից հետո:

Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մշակել են նախագահների հանդիպմանը քննարկվելիք հարցերը, որոնց թվում Սիրիայի հետ կապված հարցեր:

«Նախագահները, երբ վերջերս խոսեցին հեռախոսով, արդեն հաստատել են, որ կհանդիպեն G20-ի գագաթնաժողովի շրջանակում՝ հուլիսին: Եվ այսօր մենք Ռեքս Թիլերսոնի հետ խոսել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք շարժվել օրակարգային այն կետերի ուղղությամբ, որոնք ես հիշատակել եմ՝ Սիրիայի և այլ հարցերով, որպեսզի մենք այդ հանդիպմանը հասնենք որևէ արդյունքի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լավրովի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում