Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դի

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 10-ին, ժամը 17:03-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Թեյշեբաինի փողոցի թիվ 6 տան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին (ինքնությունը չի հաջողվել պարզել):

Հետևեք մեզ նաև Telegram-ում