«Ժամանակ». Այն դպրոցները, որոնք ունեն 150-200 աշակերտ, փակման վտանգի տակ են

«Ժամանակ». Այն դպրոցները, որոնք ունեն 150-200 աշակերտ, փակման վտանգի տակ են

«Օպտիմալացման հետ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մի շարք դպրոցներում տագնապ է առաջացրել: Այն դպրոցները, որոնք ունեն 150-200 աշակերտ, փակման վտանգի տակ են, ու հիմա ուսուցիչներն ուզում են հասկանալ` դպրոցները օպտիմալացնելով և մի քանիսը փակելով, իրենց աշխատանքով ապահովո՞ւմ են, թե՞ դառնալու են երիտա­սարդ թոշակառու: Երեկ «ժամանակ»-ին հաջողվեց այս առթիվ մեկնաբանություն ստանալ կրթու­թյան նախարար Լևոն Մկրտչյանից: Ի պատասխան` Լևոն Մկրտչյանը նշեց, որ ԿԳՆ-ն կառավա­րության հանձնարարությամբ մշակում է դպրոցների զարգացման համալիր ծրագիր, որի համա­տեքստում քննարկվում է գերբեռնված և գերբեռնված դպրոցների գործունեության արդյունավե­տության բարձրացման հարցը. «Այս գործընթացում մեզ համար առաջնային է լինելու կրթության որակը: Ծրագիրը քննարկվելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կրթության և գիտության նա­խարարության կողմից մշակվում են ընդհանուր չափանիշներ, որոնք դրվելու են դպրոցների հա­մալիր զարգացման ծրագրի հիմքում»,- ասաց նախարարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում