«Ժողովուրդ». Որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն

«Ժողովուրդ». Որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն

«ժողովուրդ»-ի տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաև քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն: «ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու նպատակով զրուցեց ՀՀ արդարա­դատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ, որը, ըստ էության, հաստատեց տեղեկությունը. «Այո՛, միգու­ցե օպտիմալացվի, մասնագիտական դաշտում քննարկվում է»: Մեր այն դի­տարկմանը, թե ինչի հաշվին են պատ­րաստվում օպտիմալացման գնալ, վեր­ջինս ասաց, եթե պրոբացիոն ծառայու­թյունը աշխատի, դատապարտյալների և կալանավորների մասով փոփոխու­թյուններ լինեն, և նմանատիպ այլ խնդիրներ կարգավորվեն, ապա քրեակատարողական հիմնարկները կօպտիմալացվեն, այսինքն՝ դա հեռահար խնդիր է, բայց օրակարգում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում