«Ժամանակ». «Ֆազ»-ի եղբայր Գարիկ Գրիգորյանին խոստացել են նշանակել Աջափնյակի թաղապետ

«Ժամանակ». «Ֆազ»-ի եղբայր Գարիկ Գրիգորյանին խոստացել են նշանակել Աջափնյակի թաղապետ

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ Աջափնյակում բավական ջերմ են դիմավորել: Դրա համար ջանք ու եռանդ չեն խնայել քրեական տարրերը, մասնավորապես՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Գա­րիկ Գրիգորյանը, որը հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ ԱՄՆ-ի բան­տերից մեկում իր պատիժը կրող «Ֆազ»-ի եղբայրն է: Գարիկ Գրիգորյանին խոստացել են նշանակել Աջափնյակի թաղապետ, եթե քաղաքապետի ընտրություննե­րին շատ ձայն ապահովի Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ-ի համար: Ինչ վերաբերվում է ներկայիս թաղապետին՝ Արտավազդ Սահակյանին, որը ՀՀԿ պատգա­մավոր Վահրամ Բաղդասարյա­նի փեսան է, խոստացել են բարձր պաշտոնի տեղավորել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում