«Ժամանակ». ԱՄՆ դեսպանատունը ՀՀԿ մի շարք անդամների և նրանց հարազատների ներառելու է ԱՄՆ սև ցուցակում

«Ժամանակ». ԱՄՆ դեսպանատունը ՀՀԿ մի շարք անդամների և նրանց հարազատների ներառելու է ԱՄՆ սև ցուցակում

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Հայաստանի նախագահական նստավայրից ներքին խողովակներով ԱՄՆ դեսպանատնից փորձել են հասկանալ, թե ԱԺ ընտրությունների պատճառով ՀՀԿ-ից ովքեր կարող են հայտնվել ԱՄՆ այցելելու արգելք ունեցող անձանց ցուցակում։ Բաղրամյան 26-ին հայտնի դարձել, որ այդ մարդկանց դեմ «պատժամիջոցներով» չեն սահմանափակվելու սոսկ ԱՄՆ այցելու վիզա չտրամադրելով։ Դեսպանատունը պատրաստվում է նրանց հարազատներից ևս ընդգրկել այդ ցուցակում։

«Ավելին չի բացառվում, որ այդ մարդկանց բիզնեսների հետ կապված՝ ամերիկյան ընկերությունների համագործակցության վերաբերյալ, որոշում կայացվի, և ամերիկյան ներդրումները բացառվեն այդ մարդկանց հետ կապված ներդրումների մեջ»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում