«Հրապարակ». ԵԼՔ դաշինքը ՍԴ դիմելու պահանջով ստորագրահավաք կսկսի ԱԺ-ում

«Հրապարակ». ԵԼՔ դաշինքը ՍԴ դիմելու պահանջով ստորագրահավաք կսկսի ԱԺ-ում

«Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ավագանու նիստերի հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, որի համար ԱԺ պատգամավորների համապատասխան թվով ստորագրություն է հարկավոր, և այդ ստորագրությունները պետք է դնեն ոչ միայն «Լուսավորի», այլև «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները։

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ «Ելքի» պատգամավորները վստահ չեն, որ «Ծառուկյան դաշինքից» ընտրված պատգամավորները դնելու են իրենց ստորագրությունները ՍԴ դիմումի տակ, և կարծում են, որ սա լակմուսի թուղթ կլինի դաշինքի համար՝ ընդդիմությա՞ն հետ է, թե՞ իշխանության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում