«Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ զինվորների ջրահեղձման միջադեպից

«Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ զինվորների ջրահեղձման միջադեպից

Ինչպես հայտնի է` օրերս ջրահեղձ են եղել երեք զինծառայողներ, որոնք, հետագայում պարզվել է, զինվորական «ՈՒԱԶ» մեքենայով առանց թույլտվության հեռացել են զորամասից և Տոնաշեն գետի ճանապարհին մեքենայով ընկել գետը:

«Ժողովուրդ»-ին դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ երեք զինվորները զորամասից «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել մայիսի 7-ին՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում:

Եվ ահա գործը քննող քննիչները ըստ էության մայիսի 7-ին զորամասում հերթապահություն իրականացնող գումարտակի պատասխանատուին, զորամասի հերթապահին, հսկիչ անձնագրային կետի հերթապահին, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց հարցաքննել են՝ հասկանալու համար, թե արդյոք զինվորներին ղեկավար կազմը առաջադրանք է տրված եղել, որ նրանք այդ ուշ ժամին դուրս են եկել զորամասից, սակայն թերթին հասած տեղեկություններով՝ վերոնշյալ օրը զորամասի պատասխանատուները հայտնել են, որ զինվորներին որևէ առաջադրանք տրված չի եղել, և նրանք չգիտեն, թե ինչու են տղաները դուրս եկել զորամասից և այն էլ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում