ԱԺ ընտրություններին դիտորդների գործողություններին խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործ

ԱԺ ընտրություններին դիտորդների գործողություններին խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործ

Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 30 հասցեում տեղակայված թիվ 8/01 ընտրատեղամասում իրենց դիտորդական լիազորություններն իրականացնելու ընթացքում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդներ Մոնիկա Անտոնյանի և Լենա Զաքարյանի նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ գործադ րելու փաստի առթիվ մայիսի 10-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում