Աշխատանքից հեռացված ՀՀԲ-ի ղեկավարը հրաժարվել է պարզել պաշտոնանկության պատճառները

Աշխատանքից հեռացված ՀՀԲ-ի ղեկավարը հրաժարվել է պարզել պաշտոնանկության պատճառները

Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմին ստորադրյալներին հղած հրաժեշտի նամակում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին վաղուց էր կասկածում առանց որեւէ պատճառի իրեն պաշտոնանկ անելու ունակության մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է CNN հեռուստաընկերությունը, որը զետեղել է այդ ուղերձի տեքստը:

«Ես երկար ժամանակ կարծում էի, որ նախագահը կարող Է ՀՀԲ-ի տնօրենին հեռացնել ցանկացած պատճառով կամ առանց որեւԷ պատճառի: Ես իմ ժամանակը զուր չեմ ծախսի այդ որոշման եւ այն բանի շուրջ խորհրդածելու վրա, թե ինչ կերպ Է այն ընդունվել»,– ասված է նամակում:

Քոմիին հեռացնելու համար պաշտոնական պատճառ են դարձել նրա նկատմամբ պետության ղեկավարի վստահության կորուստը եւ պրոֆեսիոնալ սխալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում