Թաբկայի գրավումը սիրիացի ապստամբների համար նոր ուղի է բացել Ռաքայի վրա գրոհելու համար

Թաբկայի գրավումը սիրիացի ապստամբների համար նոր ուղի է բացել Ռաքայի վրա գրոհելու համար

Սիրիացի քրդերի ու արաբների միությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատել է ռազմավարական կարեւորություն ունեցող Թաբկա քաղաքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքը հայտնել է քաղաքի եւ Ռաքայից 40 կմ արեւմուտք գտնվող ջրամբարտակի «լիակատար ազատագրման» մասին: Քաղաքի համար մարտերը շարունակվում էին մի քանի շաբաթ, ԻՊ-ն պաշտպանվում էր մահապարտների ու դիպուկահարների օգնությամբ:

Սիրիացի ապստամբների ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայում մարտիկները ստուգում են քաղաքի շրջանները՝ համոզվելու, որ այնտեղ զինյալներ չկան:

Վերջին երկու տարվա ընթացքում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի աջակցությամբ ԻՊ-ի զինյալներից մոտավորապես վեց հազար քառակուսի կիլոմետր տարածք են ազատագրեգլ Սիրիայում:
Թաբկայի գրավումը սիրիացի ապստամբների առջեւ նոր ուղի կբացի Ռաքայի վրա հարձակում ծավալելու համար, որը 2014 թվականի հունվարից գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հսկողության ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում