ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նոր առաջարկը թարմ շունչ կհաղորդի Հայաստանյան բիզնեսին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նոր առաջարկը թարմ շունչ կհաղորդի Հայաստանյան բիզնեսին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է փաթեթային լուծում, որը թարմ շունչ կհաղորդի Հայաստանյան բիզնեսին:

Մայիսի 10-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բիզնես հաճախորդներին կտրամադրվեն վարկային միջոցներ 3-ից 6 տարի տևողությամբ՝

– մինչև 100 միլիոն ՀՀ դրամով՝ սկսած 12% տարեկան տոկոսադրույքից,
– մինչև 250.000 ԱՄՆ դոլարով և եվրոյով՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքից:

Ֆինանսական միջոցները կտրամադրվեն 0% տարեկան անվանական տոկոսադրույքով առաջին 100 օրացուցային օրերի համար: Բացի այս, առաջարկից օգտվող գործարարներին կտրամադրվեն հետևյալ լրացուցիչ առավելությունները՝

– Անվճար ArCa Business և Visa Business քարտեր
– Ավճար ACBA Online և ACBA Mobile ծառայություններ
– Անվճար POS-տերմինալի տեղադրում
– Աշխատավարձային քարտերի սպասարկում բանկում գործող լավագույն պայմաններով
– GREEN LEASING պրոդուկտից 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով օգտվելու հնարավորություն

Այս առաջարկով բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, իր աջակցությունն է ցուցաբերում ՓՄՁ բիզնեսի զարգացմանը:

Առաջարկվող բիզնես վարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում