Ջերմազգայուն թղթերի արտադրության ոլորտում կիրականացվի 115 մլն դրամի ներդրումային ծրագիր

Ջերմազգայուն թղթերի արտադրության ոլորտում կիրականացվի 115 մլն դրամի ներդրումային ծրագիր

«ԱԱՍ ինդուստրիա» ՍՊԸ-ն կառավարության որոշմամբ կօգտվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է ջերմազգայուն թղթերի և ինքնասոսնձվող ջերմային թղթե պիտակների արտադրության մեջ։

«Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 750 մլն դրամ։ Արտադրանքի իրացման ծավալը ՀՀ տարածքում կկազմի 470 մլն դրամ, իսկ երրորդ երկրների տարածքում՝ 280 մլն դրամ։ Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ և իրականացնել 115 մլն դրամի ներդրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում