Արցախի ՄԻՊ-ը Հունգարիայում բարձրացրել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդիրը

Արցախի ՄԻՊ-ը Հունգարիայում բարձրացրել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդիրը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում բարձրացրել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդիրը: Ինչպես տեղեկացրին Արցախի ՄԻՊ աշխատակազմից, Ռուբեն Մելիքյանն ընդգծել է դրա պատճառական կապը Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։

Մելիքյանը, մասնավորապես, նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսևորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։ « Արցախում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ»,-ասել է նա։

Հունգարիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների կողմից կազմակերպված «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հունգարիայում գտնվող Ռուբեն Մելիքյանը ճանաչողական հանդիպումներ է ունեցել Հունգարիայի հայկական ինքնավարության ղեկավարության, հայ համայնքի անդամների, ինչպես նաև Հունգարիայի խորհրդարանում հայկական ինքնավարության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանի հետ, հարց? ?զրույց է տվել Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հայկական ինքնավարության հաղորդմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում