Չինաստանը Հայաստանին կտրամադրի շտապօգնության 200 ավտոմեքենա

Չինաստանը Հայաստանին կտրամադրի շտապօգնության 200 ավտոմեքենա

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Չինաստանի կառավարության հետ տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դրա շրջանակում չինական կողմը Հայաստանի կտրամադրի 100 միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն` շտապ օգնության մեքեն աների, նաև այլ ծրագրերի քննարկման և իրականացման համար:

«Այդ միջոցներով Հայաստանին անհատույց կտրամադրի 200 «շտապ օգնության» ավտոմեքենա, որոնցով մենք կկարողանանք ամբողջությամբ բավարարել հանրապետության պահանջարկը»,- ասաց Նալբանդյանը:

Ավտոմեքենաները Հայաստան կներկրվեն աշնանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում