Կին դատապարտյալներն անցել են վարսահարդարման դասընթացներ, ստացել վկայականներ

Կին դատապարտյալներն անցել են վարսահարդարման դասընթացներ, ստացել վկայականներ

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և «Աբովյան» ՔԿՀ-ի աջակցությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից կին դատապարտյալների համար կազմակերպված վարսահարդարման դասընթացի երրորդ փուլի ավարտական դասը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, դասընթացների ընթացքում ազատազրկված կանայք ցուցադրեցին ձեռք բերած հմտությունները: Միջոցառման ավարտին մասնակիցներին շնորհվեցին ավարտական վկայականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում