Զարուհի Փոստանջյանը առաջնային է համարում իրավունքի գերակայությունը

Զարուհի Փոստանջյանը առաջնային է համարում իրավունքի գերակայությունը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրում ներառված են Երևանի բոլոր խնդիրները: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը:

«Մենք կարող են հաղթահարել Երևանի ներկայիս մարտահրավերները: Պետք է օգտագործել Երևանի ողջ ներուժը, ինչպես նաև քաղաքապետարանի վարչական և վերահսկողական մեխանիզմները»,- նշեց Փոստանջյանը:

Նա բարձր գնահատեց առաջիկա ընտրություններում կուսակցության հնարավորությունները:

«Աշխարհի տարբեր ծայրերից մեզ աջակցում են: Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում իրավունքի գերակայությունը լինելու է մեր կուսակցության առաջնային դրույթներից մեկը»,- ընդգծեց Փոստանջյանը:

Նա քրեորեն հետապնդելի է համարում «Ելք» դաշինքի ընտրակաշառքների հետ կապված նախաձեռնությունը:

«Իրավապահ մարմինները պետք է հետևեն և ընթացք տան այդ առաջարկությանը»,- ընդգծեց նա:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են երեք քաղաքական ուժ` ՀՀԿ, «Երկիր ծիրանի» կուսակցությունները և «Ելք» դաշինքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում