Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը

Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ուղերձը: «Անտարակույս»,- պատասխանել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների այն հարցին, թե Լավրովը հանդիպմանը փոխանցել է արդյոք Պուտինի ուղերձը Թրամփին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 10-ին:

Պեսկովը նշել է, որ «արտաքին գործերի նախարար Լավրովի շփումներն իրականացվել են ի շարունակումն այն հեռախոսազրույցի, որը վերջերս կայացավ երկու նախագահների միջեւ»:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը Թրամփի եւ Լավրովի զրույցից հետո: «Դա դրական երեւույթ է (Լավրովի հետ Թրամփի հանդիպումը), միեւնույն ժամանակ այստեղ անհրաժեշտ Է առայժմ զուսպ լավատեսությամբ (վերաբերվել), որովհետեւ առջեւում մեծ աշխատանք Է սպասում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում