Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կանցկացվի մայիսի 16-19-ը

Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կանցկացվի մայիսի 16-19-ը

Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը Ժնեւում տեղի կունենա մայիսի 16-19-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան: 

«Սիրիայի շուրջ բանակցությունները կկայանան մայիսի 16-19-ը, դրանք կլինեն համեմատաբար կարճատեւ գործնական բանակցություններ»,- նշել է դե Միստուրան: Նրա խոսքով՝ կողմերը կջանան կայունացնել այն գործընթացը, որն ավելի վաղ գործարկվել է Աստանայում:

«Առանց ապաէսկալացման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնագրի, մենք կարող էինք տասն անգամ ավելի շատ ողբերգություններ տեսնել, ինչպիսք եղան Հալեպում»,-հավելել է դե Միստուրան:

«Սիրիայի ժողովրդի համար գերակայություն է մնում սպանությունների դադարեցումը»,-ասել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում