Պաղեստինյան խնդիրն անկարելի Է լուծել առանց Ռուսաստանի. Աբաս

Պաղեստինյան խնդիրն անկարելի Է լուծել առանց Ռուսաստանի. Աբաս

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ պաղեստինյան խնդիրը հնարավոր չԷ կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության: «Հնարավոր չԷ պաղեստինյան խնդիրը կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության: Դրան մենք միշտ ձգտել ենք եւ այդ մասին մենք միշտ ասում ենք, այդ թվում՝ միջազգային բոլոր ձեւաչափերում»,- ասել Է նա:

Աբասի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը, որը պաշտպանում Է 1967 թվականի սահմաններով անկախ պաղեսինյան պետության ստեղծումը Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, կայուն Է:

«Այդ դիրքորոշումը մենք միշտ ձեզանից լսում ենք, այն կայուն Է, եւ դուք միշտ այն վերահաստատում եք»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում