Կոսովոյի ղեկավարն արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակեց հունիսի 11-ին

Կոսովոյի ղեկավարն արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակեց հունիսի 11-ին

Կոսովոյի չճանաչված հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվ Է նշանակել հունիսի 11-ը: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:

Նախօրյակին Թաչին արձակել Է խորհրդարանը, որը քվեարկել Է վարչապետ Իսա Մուստաֆայի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին:
Մուստաֆան եւ նրա Կոսովոյի դեմոկրատական լիգան (ԿԴԼ) կոալիցիա են կազմել Թաչիի Կոսովոյի դեմոկրատական կուսակցության (ԿԴԿ) հետ եւ կառավարություն ձեւավորել 2014 թվականին:

Սա Կոսովոյի արդեն երրորդ անընդմեջ նախարարների կաբինետն Է, որը չի ձգել մինչեւ իր մանդատի լրանալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում