Եվրամիության խորհուրդը հավանություն տվեց Ուկրաինայի համար անայցագիր ռեժիմին
11/05/2017 17:59
Նմանատիպ
Եվրամիության խորհուրդը մայիսի 11-ին հաստատել Է Ուկրաինային անայցագիր ռեժիմ տրամադրելու վերջնական որոշումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ինստիտուտի մամուլի ծառայությունում:
«Որոշումն ընդունված Է», ասել Է գործակալության զրուցակիցը: Ընդսմին Եվրամիությունը խոստացել Է կասեցնել դրա գործողությունը, եթե միգրացիայի եւ անվտանգության հետ կապված խնդիրներ ծագեն:
Այժմ ԵՄ-ի որոշումը, ինչպես սպասվում Է, մայիսի 15-ին կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եւ Եվրաիությունը նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը: Այնուհետեւ որոշումը կհրապարակի ԵՄ-ի պաշտոնական լրաբերը, եւ 20 օր անց ուկրաինացիները կկարողանան Եվրամիություն ուղեւորվել առանց այցագրերի:
Ենթադրվում Է, որ անայցագիր ռեժիմը ուժի մեջ կմտնի հունիսի 11-ին: