Արցախի Նախագահն ընդունել է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին

Արցախի Նախագահն ընդունել է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, բանակ-հասարակություն կապերին եւ մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար եւ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել ԵԿՄ մի խումբ անդամների:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում