«Շանթ» ՀԸ ավտոմեքենայի գնդակոծումը վկայում է առաջնագծում իրավիճակի սրման Ադրբեջանի քաղաքականության մասին. ԱՀ ԱԳՆ

«Շանթ» ՀԸ ավտոմեքենայի գնդակոծումը վկայում է առաջնագծում իրավիճակի սրման Ադրբեջանի քաղաքականության մասին. ԱՀ ԱԳՆ

Արցախա-ադրբեջանական առաջնագծի հյուսիսային հատվածում «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի ավտոմեքենայի գնդակոծությունը հերթական վկայություն է այն բանի, որ որ Ադրբեջանը չի հրաժարվում շփման գծում իրավիճակի սրմանը և լարվածության աստիճանի բարձրացմանն ուղղված իր ավանդական քաղաքականությունից:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանից, այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով միջադեպը; Նա ասել է. «Այս միջադեպը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում առաջնագծում իրավիճակի սրմանը և լարվածության աստիճանի բարձրացմանն ուղղված իր ավանդական քաղաքականությունից:

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղված՝ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման կարևորությունը»։

Արցախի և Ադրբեջանի առաջնագծի հյուսիսային հատվածում մայիսի 10-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Ինչպես հաղորդել է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկումը, հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Նա վիրահատվել է։ ՀՀ քննչական կոմիտեում հար ուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբին գնդակոծելու դեպքի առթիվ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում