ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների մարզիկներն այլևս չեն համարվի լեգեոներներ

ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների մարզիկներն այլևս չեն համարվի լեգեոներներ

Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի հերթական նիստի որոշման համաձայն` ԵԱՏՄ շրջանակում անդամ երկրների մարզիկները այլևս լեգեոներ չեն համարվի:

Այս մասին տեղեկացրին ԵԱՏՄ կոլեգիայի մամուլի ծառայությունից: Մինչ այս միության երկրներում գործում է արտերկրից հրավիրված մարզիկների սահմանափակում: Լեգեոներների սահմանափակում գործում է նաև եվրոպական մի շարք երկրներում: «ԵԱՏՄ կոլեգիայի նիստն այսօր ընդունեց ծանրակշիռ որոշում` հանելով լեգեոներների վերաբերյալ սահմանափակումը, որը խոչընդոտում էր մեր երկրների մարզիկներին»,- ասել է ԵՏՀ նախարարների կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:

Կանոնադրության համաձայն` ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող ակումբում միաժամանակ խաղադաշտում գտնվելու և մասնակցության իրավունք ունեին միայն երկու օտարերկրացի ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում