ԱԳ նախարարը Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակին պարգևատրել է ԱԳՆ Պատվո մեդալով

ԱԳ նախարարը Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակին պարգևատրել է ԱԳՆ Պատվո մեդալով

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն (նստավայրը՝ Թբիլիսի)՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հաջողություն մաղթելով պապական նվիրակին իր հետագա գործունեության մեջ՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի և Վատիկանի, Հայ Առաքելական եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչի վառ վկայությունն էր անցյալ տարի «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» նշանաբանի ներքո Ֆրանցիսկոս պապի պատմական այցը Հայաստան։

Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ցուցաբերած բազմակողմանի աջակացության համար՝ արքեպիսկոպոս Սոլչինսկին համոզմունք հայտնեց, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի համագործակցությունը առավել կամրապնդվի ու կընդլայնվի:

Ի նշանավորումն Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած արժեքավոր ավանդի՝ արքեպիսկոպոս Սոլչինսկուն պարգևատրեց ԱԳՆ Պատվո մեդալով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում