«Փաստ». Միհրան Պողոսյանի քեռու ՍՊԸ-ն անօրինական ճանապարհով հարյուրավոր տոննաներով օբսիդիան է տեղափոխել

«Փաստ». Միհրան Պողոսյանի քեռու ՍՊԸ-ն անօրինական ճանապարհով հարյուրավոր տոննաներով օբսիդիան է տեղափոխել

«Փաստի» տեղեկություններով` «Արթվան» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի գեներալ քեռուն` Գրիշա Հարությունյանին, անօրինական ճանապարհով հարյուրավոր տոննաներով սև, թափանցիկ օբսիդիան է տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավանի օբսիդիանի հանքերից:

«Բանն այն է, որ այդ ՍՊԸ-ին Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով այս տարվա հունվարի 20-ին տրվել է երկրաբանական ուսումնասիրությունների իրավունք` երկու տարով: Ապրիլի 6-ին ուսումնասիրությունների իրավունք տվել է նաև Արագածավանի ավագանին: Բայց ոչ ոք ընդերքօգտագործման իրավունք չի տվել: Սակայն գեներալն արդեն ամբողջ այդ լեռը քանդել ու օբսիդիանը հարյուրավոր տոննաներով տեղափոխում է Երևան և պահեստավորում: Չինական երկու հզոր գործարաններ այդ օբսիդիանի մեծ կարիք ունեն: Սակայն դա չի նշանակում, որ առանց օրենքի թույլտվության նման անարխիա գործի երկրում: Պատկան մարմնի պատկան պաշտոնյայի խոսքով` գեներալի դեմ խաղ չկա,-գրել է թերթը:

«Փաստի» տվյալներով` ապրիլին այս ՍՊԸ-ն 140 տոննա օբսիդիան է արտահանել Չինաստան, 100 տոննա էլ` մայիսին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում