«Հայկական Ժամանակ». Աշոտյան. Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո, նրա հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են

«Հայկական Ժամանակ». Աշոտյան. Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո, նրա հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են

«Հայկական Ժամանակ»-ը զրուցել է ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Թերթի հարցին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախկինում չէր բացառում որևէ պաշտոնում լինելու հեռանկարը, սակայն երեկ նշեց, որ նման մտադրություն չունի: Այս ընթացքում իր հետ համագործակցելու հարց քննարկվե՞լ է, Աշոտյանը պատասխանել է. «Աշխատանքային հարաբերությունները դադարել են այն պահին, երբ պարոն Աբրահամյանը դիմում գրեց կուսակցությունից հեռանալու մասին: Անձնական հարաբերությունները որքանով խորն էին և խիտ, այս պահին գոնե սառեցված են: Վստահ եմ, որ եթե որևէ տեղ մեր ճանապարհները խաչվեն, Երևանում լինի, թե այլ վայրում, շատ անմիջական և անձնական կոնտակտ է լինելու երկու կողմից: Բայց աշխատանքային հարաբերությունները, քաղաքականություն կոչվածը դադարեցնելու պահից գոյություն չունի»:

Թերթի դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը Հաղթանակ զբոսայգում հայտարարեց, որ իր համար ընդունելի է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում: Դա նրա անձնակա՞ն կարծիքն է, ՀՀԿ փոխնախագահը արձագանքել է. «Ես չեմ նայել վարչապետի հարցազրույցը, չգիտեմ ինչ ձևաչափով է արծարծվել իմ գործընկերոջ անունը, բայց վստահ եմ, որ եթե ձևաչափերը տարբեր լինեին, ապա մի շարք անուններ վարչապետը կարող էր չբացառել: Որպես քաղաքական որոշում չի քննարկվել, որևէ անվան հետ որևէ պաշտոն չի շաղկապվում: ՀՀԿ գործադիր մարմինն այդ հարցին կանդրադառնա ԱԺ անդրանիկ նիստից օրեր առաջ: Կարեն Կարապետյանը ՀՀԿ անդամ է վաղուց, շատ շատերը, և ես ունեմ շատ դրական կարծիք պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին: Նրա մասին կարծիքը կուսակցությունում շատ դրական է, ինչպես շատ շատերի հանդեպ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում