«Ժամանակ». ՊԵԿ նախագահը որոշել է ադրբեջանական խնձորի գործը իր վրայից մաքրելու համար տեսուչների պատժել

«Ժամանակ». ՊԵԿ նախագահը որոշել է ադրբեջանական խնձորի գործը իր վրայից մաքրելու համար տեսուչների պատժել

«Ժամանակ»-ը գրում է. «Ադրբեջանական խնձորների ներկրման գործով ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել, և այս պատմությունը կարող է հետաքրքիր շարունակություն ունենալ։ Ընդ որում ուշագրավն այն է, որ մաքսանենգ, ՊԵԿ աշխատակիցներին կաշառելու ճանապարհով ապրանք ներկրելը Բագրատաշենի անցակետում սովորական երևույթ է՝ սկսված Արմեն Ավեստիյանի ՊԵԿ նախագահ աշխատած ժամանակներից։ Եվ այս դեպքն այդքան հնչեղություն չէր ստանա, եթե ապրանքը չլիներ ադրբեջանական ծագման մասին հավաստող տուփերի մեջ։

Թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը որոշել է «ադրբեջանական խնձորի գործը» իր վրայից մաքրելու համար հասարակ տեսուչների պատժել այն դեպքում, երբ այդ անցակետում կատարվող անգամ ամենաչնչին տեղաշարժից ՊԵԿ նախագահը տեղյակ է։

Վերջին տարիներին ԵՄ դրամաշնորհով գերհագեցած տեխնիկական սարքավորումներով հիմա հնարավոր է ամեն ինչ տեսնել Երևանում։ Այսինքն՝ ադրբեջանական խնձորն ու օրինական և ապօրինի մնացած ապրանքներն արդեն մի քանի տարի շարունակ անցնում են Բագրատաշենի անցակետը Երևանի ՊԵԿ կենտրոնական գրասենյակում հետևող աչքի առաջ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում