Մոսկվան Վաշինգտոնի հայեցողությանն է թողնում աշխատանքի երկկողմ ձեւաչափերի ընտրությունը. Լավրով

Մոսկվան Վաշինգտոնի հայեցողությանն է թողնում աշխատանքի երկկողմ ձեւաչափերի ընտրությունը. Լավրով

Ռուսաստանը ԱՄՆ-ի հայեցողությանն է թողնում երկկողմ հարաբերությունների զարգացման համար աշխատանքի ձեւաչափերի ընտրությունը. ինչպես նաեւ հարաբերությունների նորմալացման տեմպը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամերիկյան Ֆերբանքսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ում այժմ նոր վարչակազմ է, մենք Դոնալդ Թրամփի եւ նրա աշխատակիցների հայեցողությանն ենք թողնում այն հարցը, թե ինչ ձեւաչափերով է ավելի հարմար զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,– ասել է նա:

«Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպմանը հավաստեց հարաբերությունները նորմալացնելու իր տրամադրվածությունը, մենք պատրաստ կլինենք գործել այն չափով եւ այնքան արագ, որքան դա հարմար կլինի վարչակազմի համար, որը դեռեւս ձեւավորում է իր թիմը, այդ թվում՝ արտաքին քաղաքական»,- նշել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում