Պորոշենկոն ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմը որակել է «ապահարզան Ռուսական կայսրության հետ»

Պորոշենկոն ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմը որակել է «ապահարզան Ռուսական կայսրության հետ»

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարար է, որ, Եվրամիության հետ անայցագիր ռեժիմ ստանալով՝ Ուկրաինան վերջնականապես «ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»: «Ես կասեի, որ այսօր Ուկրաինան վերջնականապես ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»,- մայիսի 11-ին հայտարարել է Պորոշենկոն Ուկրաինայի «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: 

Ուկրաինայի նախագահը նաեւ ասել է, որ անայցագիր ռեժիմն «Ուկրաինային վերադարձնում է պատմական տեղը եվրոպական երկրների կազմում»:

Եվրամիության Նախարարների խորհուրդը մայիսի 11-ին հավանություն է տվել այն որոշմանը, որի համաձայն Ուկրաինայի քաղաքացիներին ԵՄ-ի անդամ երկրների տարածք անայցագիր մուտքի իրավունք է տրվում կես տարվա ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամկետով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում