Անգամ Հռոմի պապը չի կարող օգնել Դենիզ Յուջելին. Վատիկանում Թուրքիայի դեսպան

Անգամ Հռոմի պապը չի կարող օգնել Դենիզ Յուջելին. Վատիկանում Թուրքիայի դեսպան

Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն հայտարարել է, որ անգամ Հռոմի պապը չի կարող օգնել Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Դեսպանն ասել է, թե անգամ «Հռոմի պապի կողմից լրագրողին ներում շնորհելու կոչը որևէ օգուտ չի տա»: Փաչաջըն անդրադարձել է Թուրքիայում մամուլի սահմանափակումների մասին հարցին՝ ասելով, թե դա պարզապես «բացասական քարոզչություն է», որը Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների լոբբիստական աշխատանքի հետևանքն է:

Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հեր քել է իրեն ներկայացված մեղադրանքները:

Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում