Իվան Վոլինկինը դատապարտում է Ադրբեջանի կողմից «Շանթ»-ի լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը

Իվան Վոլինկինը դատապարտում է Ադրբեջանի կողմից «Շանթ»-ի լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը դատապարտում է Ադրբեջանի կողմից Շանթ հեռուստաընկերության լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը: Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ ոչ մի առողջ մտածող մարդ չի կարող չդատապարտել նման միջադեպերը, երբ խախտվում են մարդասիրական նորմերը:

«Շատ ցավալի միջադեպ է տեղի ունեցել, և այն ես դատապարտում եմ: Լրագրողները, բժիշկները և այլ խաղաղ մասնագիտությունների տեր անձինք չպետք է լինեն հակամարտող կողմերի կրակի տակ»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում