ԱՄՆ-ի Պետդեպը հավանություն տվեց ԱՄԷ-ին 2 մլրդ զենքի վաճառքին

ԱՄՆ-ի Պետդեպը հավանություն տվեց ԱՄԷ-ին 2 մլրդ զենքի վաճառքին

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) 2 միլիարդ դոլար գումարի «Պետրիոտ» համակարգի 160 հրթիռների վաճառքի գործարքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես նշում են գերատեսչությունում, առաջարկվող գործարքը «օգուտ կբերի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը եւ ազգային անվտանգությանը, քանի որ կամրապնդի կարեւոր դաշնակցի անվտանգությունը, որը եղել եւ մնում է այն ուժը, որը քաղաքական կայունություն եւ տնտեսական առաջընթաց է ապահովում Մերձավոր Արեւելքում»:
Այժմ գործարքը պետք է քննարկի ԱՄՆ-ի Կոնգրեսը:

Արաբական Միացյալ Էմիրությունները մտնում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մեջ, որը Եմենում ռազմարշավ է իրականացնում հուսիթ ապստամբների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում