Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կժամանի 1000 մարդուց բաղկացած պատվիրակության հետ

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կժամանի 1000 մարդուց բաղկացած պատվիրակության հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցը Բրյուսել ՆԱՏՕ-ի՝ մայիսի 25-ի գագաթնաժողովին կլինի երկօրյա, նրա պատվիրակության կազմում կլինի շուրջ հազար մարդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է La DerniՌre Heure թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:

«ԱՄՆ-ի նախագահը Բելգիայի մայրաքաղաք կժամանի մայիսի 24-ի երեկոյան եւ անմիջապես կմեկնի The Hotel հյուրանոց: Մայիսի 25-ին նախագահը Պալատում կայցելի բելգիացիների թագավոր Ֆիլիպին եւ կհանդիպի (վարչապետ) Շառլ Միշելի հետ, ինչից հետո պլանավորված են նրա երկկողմ եւ բազմակողմ հանդիպումները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Մայիսի 25-ի երեկոյան նրա ինքնաթիռը կմեկնի Սիցիլիա (որտեղ կկայանա «յոթնյակի» գագաթնաժողովը): Միացյալ Նահանգների պատվիրակության կազմում կլինի 1000 մարդ»,- գրել է թերթը:

Բացի դրանից, ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրամիության ինստիտուտների մի աղբյուր, նախատեսված են Թրամփի հանդիպումները Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում