Բրյուսելի քաղաքապետը արգելելու է Էրդողանի կողմնակիցների հավաքները

Բրյուսելի քաղաքապետը արգելելու է Էրդողանի կողմնակիցների հավաքները

Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերը հայտարարել է, որ քաղաքում չի թույլատրելու որևէ հավաք կամ գործողություն՝ հաջակցություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Ինչպես հաղորդում է Diken-ը, քաղաքապետի հայտարարությունը հաջորդել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությանը, որ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել է ժամանելու 12-14 ժամ շուտ:

Մայերը հայտնել է, որ վճռական է իր այս որոշման հարցում: «Թուրքական իշխանություններին էլ եմ պաշտոնապես տեղյակ պահելու: Էրդողանի կողմից Բրյուսելում իր համար փոքրիկ տոնախմբության կազմակերպման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա:

Քաղաքապետը նշել է, որ ինքը մտավախություն ունի, թե Էրդողանի կողմնակիցները և ընդդիմադիրները կարող են բախում ունենալ: «Նախկինում էլ Էրդողանի համար սրահ չեմ տրամադրել, հիմա էլ չեմ տրամադրելու»,- հայտարարել է Մայերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում