Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան ընկերությունների առջեւ

Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան ընկերությունների առջեւ

Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան վարկանիշային ընկերությունների եւ վարկային քարտերի գործարկուների առջեւ, ինչպես նաեւ վերստին կսկսի ԱՄՆ-ից ներմուծել հեղուկացված գազ եւ տավարի միս՝ երկու երկրների միջեւ առեւտրի վերաձեւաչափման շուրջը համաձայնություններին համապատասխան, որոնք Դոնալդ Թրամփը եւ Սի Ցզինպինը ձեռք են բերել վերջինիս ԱՄՆ կատարած այցի ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Չինաստանն ԱՄՆ-ի համար կբացի իր շուկաները երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերաձեւաչափման հարյուրօրյա պլանի շրջանակներում, որը Թրամփը եւ Սին հաստատել են ապրիլին: Միջոցները, որոնք կընդունվեն պլանի առաջին փուլի շրջանակներում, մանրամասն նկարագրված են ԱՄՆ-ի պրոֆիլային գերատեսչության հայտարարության մեջ:

Չինաստանին հեղուկացված գազի ապագա մատակարարումների ծավալների վերաբերյալ հայտարարության մեջ ասված չԷ. պարտավորագրերը տակավին կնքված չեն: Դրանց պայմանները կանխավ կորոշվեն առանձին՝ մատակարարների եւ գնորդների առեւտրային շահերին համապատասխան, ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ում հանդիպել են ապրիլին եւ քննարկել գլխավորապես Չինաստան ամերիկյան արտահանման ավելացման եւ այն պակասուրդի կրճատման միջոցները, որն ԱՄՆ-ն ունի ՉԺՀ-ի հետ առեւտրի բնագավառում:

Վերջերս Economist հանդեսում հրապարակված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ իրենց հանդիպումը շատ արդյունավետ է եղել: «Ես գործ ունեմ մի մարդու հետ, որն ինձ շատ դուր է գալիս: Ինձ թվում է՝ ես էլ նրան եմ շատ դուր գալիս,– ասել է Թրամփը:- Նա գերազանց տղա է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում