20-ից ավելի մարդ Է զոհվել Պակիստանի Սենատի փոխնախագահի ավտոշարասյան պայթեցման հետեւանքով

20-ից ավելի մարդ Է զոհվել Պակիստանի Սենատի փոխնախագահի ավտոշարասյան պայթեցման հետեւանքով

20-ից ավելի մարդ Է զոհվել Պակիստանի Սենատի փոխնախագահ Մաուլան Հայդերիի ավտոշարասյան պայթեցման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 10 զոհվածների եւ 35 տուժածների մասին:
Պայթյունը մայիսի 12-ին տեղի Է ունեցել Բելուջստանի նահանգի Մասթունգի շրջանում: Ավտոշարասյունը պայթեցրել են, երբ Հայդերին վերադառնում Էր միջոցառումից: Նա հոսպիտալացվել Է Քվետայի զինվորական կլինիկայում:

«Ես աննշան վնասվածքներ եմ ստացել, զոհվել են ինձ ուղեկցողներից մի քանիսը»,-Սենատի փոխնախագահի խոսքը մեջբերված Է նրա կուսակցության՝ «Ջամիաթ-ուլ-ուլեմա-ի- իսլամ (Ֆ)»-ի օգտահաշվում:

Պակիստանյան մի քանի ԶԼՄ-ների տվյալներով՝ Հայդերիին հաջողվել Է խուսափել լուրջ վերքերից, քանի որ նա իր մեքենայում չի եղել: Մինչդեռ նրա վարորդը զոհվել Է:
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: Նաեւ չի պարզվել՝ խոսքն արդյոք մահապարտ ահաբեկչի մասին Է, թե ֆուգասի պայթելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում