Ադրբեջանի խոշորագույն բանկը դադարել է վճարել արտաքին պարտավորությունները

Ադրբեջանի խոշորագույն բանկը դադարել է վճարել արտաքին պարտավորությունները

Ադրբեջանի բանկային համակարգի ծանր վիճակը քննարկվում է ոչ միայն ադրբեջանական, այլ նաև միջազգային մամուլում: Այս խնդրին անդրադարձել է նաև «Ֆորբս»-ը:

«Ադրբեջանի միջազգային բանկը»-ը, որը հանդիսանում է այդ երկրի խոշորագույն դրամատունը, երկրում առաջացած արտարժույթային դեֆիցիտի պատճառով հայտնվելով փլուզման եզրին, չի կարողանում վճարել արտաքին պարտքը, և սկսել է պարտատերերի հետ բանակցություններ վարել պարտքերի վերաձևակերպման շուրջ:

Բանկը մայիսի 10-ին պաշտոնապես հայտարարել է, որ պարտատերերի համաձայնության դեպքում արտարժույթով արտաքին պարտքը փոխարինվելու է երկրի սուվերեն պարտատոմսերով:

Բանկի հաղորդմամբ՝ այդ պարագայում դրամային պարտքին բաժին կընկնի արտարժույթով պարտավորությունների երկու երրորդ մասը:

Այս ամենը նշանակում է, որ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանում մանաթի արժեզրկման արդյունքում բնակչության կողմից վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են խորացրել բանկային համակարգի ճգնաժամը:

Նավթի համաշխարհային գների անկումն սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մեկ տասնյակից ավելի բանկ է փակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում