ԻՊ-ն ստանձնել է Պակիստանում իրականացված պայթյունի պատասխանատվությունը. Reuters

ԻՊ-ն ստանձնել է Պակիստանում իրականացված պայթյունի պատասխանատվությունը. Reuters

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Պակիստանում իրականացված պայթյունի պատասխանավտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Բելուջստանի նահանգի Մասթունգի շրջանում: Վերջին տվյալների համաձայն, դրա զոհ է դարձել 25 մարդ, եւս 35 հոգի վերքեր են ստացել: Տուժածների թվում է հայտնվել Պակիստանի Սենատի փոխնախագահ Մաուլան Աբդուլ Գաֆուր Հայդերին, որի ավտոշարասյունը եղել է գրոհի թիրախը:

Ավտոմեքենան, որում գտնվում էր նախագահի տեղակալը, վնասվել է միջադեպի հետեւանքով, սակայն Հայդերիի ստացած վերքերն սպառնալիք չեն ներկայացնում նրա կյանքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում