Առողջապահության նախարարությունում քննարկվել են բժշկության մեջ գծային արագացուցիչների կիրառությանն առնչվող հարցեր

Առողջապահության նախարարությունում քննարկվել են բժշկության մեջ գծային արագացուցիչների կիրառությանն առնչվող հարցեր

Բժշկության ոլորտում կիրառվող գծային արագացուցիչներ արտադրող հանրահայտ «Էլեկտա» ընկերության ներկայացուցիչներ, բժիշկներ Իրինա Բոչարովայի և Կարլոս Սանդինի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է չարորակ ուռուցքների բուժման գործում արագացուցիչների դերին, դրանց առանձին տեսակների կիրառության արդյունավետությանը վերաբերող և այլ հարցեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարը հետաքրքրվել է նաև աշխարհում գծային արագացուցիչներով բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարմանն առնչվող հարցերով։

«Էլեկտայի» ներկայացուցիչներն առաջիկայում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում